
Լոզանայի մարզական վճռաբեկ դատարանը կրճատել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի որակազրկումը մինչև 15 ամիս:
Նա կկարողանա կորտ վերադառնալ 2017 թվականի ապրիլի 26-ին: Իսկ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն՝ Շարապովայի որակազրկումը կազմում էր երկու տարի ու ավարտվում էր 2018 թվականի հունվարին: Որակազրկման պատճառով Մարիան չէր մասնակցել Ռիո-2016-ին: