Ինչպես հայտնել ենք` այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` ՀՀ ջրային տնտեսության ղեկավար է նշանակվել Արսեն Հարությունյանը:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծնվել է 1979 թ. հունվարի 20-ին Երևան քաղաքում:
2000 թ. ավարտել է Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի Ազգային էկոնոմիկա բաժինը և ստացել տնտեսագետի որակավորում:
1997 – 2001 թթ. «Միավորված բանկ» ԲԲԸ – արտարժութային գործառնությունների բաժնի մասնագետ:
2001 – 2003 թթ. Նոր Նորքի թաղապետարան – առաջին կարգի մասնագետ:
2003 – 2010 թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ – ֆինանսական բաժնի տնտեսագետ, այնուհետև առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ֆինանսական վարչության պետի տեղակալ:
2010 թ. հայ-գերմանական «MVV Decon» LLC – «MVV Energy» LLC – «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ կոնսորցիում – ջրային ընկերությունների ֆինանսական փորձագետ:
2010 – 2011 թթ. «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ – ՋԸԿ վարչության պետի տեղակալ, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ ֆինանսական գծով տեղական տնօրեն:
2011 – 2012 թթ. «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ – տնօրենի տեղակալ կոմերցիայի գծով:
2012 թ. դեկտեմբերի 26-ից «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն:
2013 թ. հուլիսի 15-ից «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրեն:
Երկու գիտական հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք զավակ: