«Յանդեքս» տաքսին շարունակում է մոլորեցնել ուղևորներին. հերթական փոփոխությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դժվար է ասել, թե Հայաստանում գործող քանի տաքսի ծառայություն է բարեխիղճ ծառայություն մատուցում: Ավելին՝ Երեւանում տաքսի ծառայություններից շատերը մոլորեցնում են ուղևորներին և մնում անպատիժ:

Ամենաթարմ օրինակը թերևս վերջերս Հայաստան մուտք գործած «Յանդեքս» տաքսին է, որը բավական խոստումներով մուտք գործեց տեղական շուկա, սակայն մի քանի ամիս մատչելի գներով աշխատելուց հետո այժմ սկսել է մոլորեցնել ուղևորներին: Բոլորը կհիշեն, որ տեղական շուկա մուտք գործելիս այս տաքսի ծառայությունն առաջին երկու կիլոմետրերի համար պահանջում էր 100 դրամ, ապա յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը ևս 100 դրամ: Սակայն որոշ ժամանակ անց արդեն հենց առաջին կիլոմետրից էր հաշվարկվում 100 դրամ կիլոմետրի դիմաց:

Այս ամեննից զատ ուղևորները սկսեցին դժգոհել, որ այդ սակագինը գործում է միայն Երևան քաղաքում, իսկ քաղաքից դուրս բոլորովին այլ գներ են և, օրինակ, մեկ կիլոմետերի դիմաց կարող էին պահանջել նույնիսկ 150 դրամ: Այժմ այդպիսի սակագներ կարող են գործել և գործում են ոչ միայն Երևանից դուրս:

Արդեն մեկ ամիս է՝  ինչ տարբեր սակագներ են գործում նաև Երևանում: Երբ պատվիրում ես մեկ կիլոմետրը 100 դրամ պահնաջող մեքենա «Յանդեքս» տաքսիից, ծրագիրը տարբեր պատճառաբանություններով այլ արժեք է առաջարկում և հաճախ զարմանալի արժեքներ:

14593252_1237176853013278_351367588_n

 

14569707_1237176833013280_619210728_n

 

14555952_1237176806346616_1866205784_n-1

 

 




Լրահոս