«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն։
ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում և կդառնա փոխնախագահ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։ Եվ եթե նա այս տարի չմտնի կուսակցություն, ապա մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները անպայման մտնելու է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։