Շիրակի դաշնակ մարզպետից կուսակցության անդամները դժգոհ են. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ հարազատ կուսակցությունում արդեն իսկ լուրջ դժգոհություններ են հասունանում։ Բանն այն է, որ չնայած մարզպետի կուսակցական պատկանելիությանը՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել 6 տոկոսի շեմը, մինչդեռ Վանաձորում, որտեղ ՀՅԴ-ն իշխանություն չունի, ստացել է 6.3 տոկոս ձայն։ Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ դժգոհությունը դաշնակները հայտնել են նաև հրապարակավ, երեկ ՀՅԴ-ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մարզպետը պետք է իր գործառույթները կատարի և դա անելով՝ համակրանք շահի, արդյոք կարճ ժամանակում նա դա արե՞ց, կասեմ՝ ոչ»։

Նկատնեք, որ դաշնակները ներքին հակասություններն ու միմյանցից դժգոհությունը շատ հազվադեպ են հրապարակավ քննարման առարկա դարձնում, և հիմա Աղվան Վարդանյանի հայտարարությունները վկայում են, որ Շիրակի դաշնակ մարզպետից կուսակցության անդամներն առավել քան դժգոհ են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս