
Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը և թիմի հարձակվող Լուիս Սուարեսը բանակցում են պայմանագրի երկարաձգման շուրջ:
«Sport.es»-ը հայտնում է, որ ուրուգվայցին աշխատավարձի բարձրացում է պահանջում՝ ցանկանալով ստանալ տարեկան 16 միլիոն:
Նշենք, որ ֆուտբոլիստի այժմյան աշխատավարձը տարեկան 10 միլիոն եվրո է, իսկ «Բարսելոնա»-յում տարեկան 16 միլիոն եվրո վաստակում է Նեյմարը:
Կատալոնական թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է, ում աշխատավարձը տարեկան 21.5 միլիոն եվրո է կազմում: