ՄԱԿ-ում ԱՄՆ-ն արգելափակել է Սիրիայում ռուսական դեսպանատան գնդակոծման մասին Ռուսաստանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է Սիրիայում ռուսական դեսպանատան գնդակոծման մասին Ռուսաստանի հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներակայացուցչությանը:

Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների խոսքով՝ հայտարարությունը փաստացի արգելափակվել է ԱՄՆ-ի պատվիրակության կողմից, որը փորձել է ստանդարտ տեքստում կողմնակի տարրեր մտցնել:

Հաղորդվում է նաև, որ ամերիկացիներին են միացել նաև անգլիացիներն ու ուկրաինացիները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դամասկոսում ռուսական դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել:




Լրահոս