«Ինձ առաջադրված մեղադրանքներն անհիմն են ու անհեթեթ». Մհեր Մազմանյանի նկատմամբ հոգեբանական ճնշում է կիրառվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեց անչափահաս երեխաների հայր, Սյունիքի աշխարհազորի ազատամարտիկ Մհեր Մազմանյանը, ով շուրջ երկու ամիս գտնվում էր անազատության մեջ և մեղադրվում էր «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ, ազատության մեջ գտնվելուց հետո առաջին անգամ հանդիպեց լրագրողներին:

Նա նշեց, որ ինքն իր որդիներին ժառանգել է հայրենիք ու սեր, իսկ մնացածը հարստություն. «Ինձ առաջադրված մեղադրանքներն անհիմն են ու անհեթեթ, նրանց նպատակը մեկն էր` մեկուսացնել և հենց դրան էր ուղղված նրանց քայլերը»:

Մազմանյանը նաև նշեց, որ իր նկատմամբ մեծ հոգեբանական ճնշում է կիրառվել:

«Երբ ինձ բերման ենթարկեցին` ես գիտեի, որ ընտանիքս ունի սոցիալական խնդիրներ և անհապաղ լուծում էր պետք դրանց, բայց ինձ փակի տակ են պահել: Ինձ մեկուսարանում էին պահում և այնտեղ հայտնեցին, որ ընտանիքս հայտնվել է դրսում, ոչ ոք նրանց չի օգնել և այդ ընթացքը նկարել են ու հրապարակել»,-հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am– ի տեսանյութում:




Լրահոս