
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայում С-300 զենիթահրթիռային համակարգեր են տեղակայվել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:Այդ մասին նախօրեին հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Վաշինգտոնի աղբյուրներին:
«Իսկապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունում С-300 զենիթահրթիռային համակարգեր են տեղակայված»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է այդ տեղեկությունը նման աղմուկ հանել: Նա հիշեցրել է, որ մինչ այդ տարածաշրջանում նմանատիպ համակարգեր կան տեղակայված: