Վրաստանի վարչապետը Թբիլիսիի պայթյունը «սադրանք» է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենայի մեջ տեղի ունեցած պայթյունը «խորհրդարանի ընտրությունների նախաշեմին երկրում անկարգություններ կազմակերպելու նպատակով Վրաստանի թշնամիների սադրանք» է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Թբիլիսիում երեքշաբթի օրը երեկոյան Վրաստանի դեմ ոչ թե դիվերսիա է, այլ վատ կազմակերպված սադրանք, որը նպատակ ունի անկարգություններ կազմակերպել ընտրություններից առաջ»,-ասվում է հայտարարության մեջ:

Կվիրիկաշվիլին տեղի ունեցածը նաև «հանցանք» է անվանել:




Լրահոս