Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Շատին-Հերմոն գյուղամիջյան ճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Շատին գյուղի բնակիչ, 42-ամյա Նաիրի Մանուկյանի վարած ИЖ մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետն ու ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան:
Նշենք, որ վթարի հետևանքով մոտոցիկլավար Ն.Մանուկյանը տեղում մահացել է:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանի հետ, ով տեղեկացրեց, որ 42-ամյա Մամիկոնյանն երեք զավակների հայր էր: Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր վիճակում, նպաստառու են: