Կադիրովի որդիները նոկաուտի են ենթարկել իրենց մրցակիցներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրոզնիում տեղի է ունեցել Grand Prix Akhmat 2016 մրցաշարը, ոի շրջանակներում կազմակերպվել են նաև մանկական մենամարտեր: Դրանց մասնակցել են նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդիները:

10-ամյա Ահմադ Կադիրովը նոկաուտի է ենթարկել Դամիր Շևխուժևին 14-րդ վայրկյանին՝ մինչև 33 կգ քաշային կարգում:

9-ամյա Զելիմխան Կադիրովը դատավորների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել Դանիլ Շալակի նկատմամբ՝ մինչև 27 կգ քաշային կարգում:

Իսկ 8-ամյա Ադամ Կադիրովը դատավորների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել Դավիթ Խալաթովի նկատմամբ՝  մինչև 35 կգ քաշային կարգում:




Լրահոս