Ալյասկայում Caelus Energy էներգետիկ ընկերությունը նավթի խոշոր պաշարներ է հայտնաբերել, գրում է The Wall Street Journal պարբերականը:
Ընկերությունը վստահեցնում է, որ Հյուսիսային բևեռային շրջանից մոտ 480 կմ դեպի հյուսիս գտնվող տարածքում նավթի պաշարներ են հայտնաբերվել: Caelus Energy-ի նախնական գնահատականների համաձայն՝ այդ վայրում 1,8 միլիոնից մինչև 2,4 միլիոն բարել նավթ է գտնվում:
Ընկերությունը մտադիր է $800 միլիոնով 125-կիլոմետրանոց խողովակատար կառուցել այդ վայրում, որը կմիացնի արդեն գոյություն ունեցողների հետ:
Ալյասկայի նահանգապետ Բիլ Ուոքերը նշել է, որ նման բացահայտումներն ընդգծում են Արկտիկայի հետագա հետազոտության կարևորությունը: