Իսկական տղամարդը կարող է ասել ամեն ինչ առանց բառերի: Ինչպե՞ս: Իհարկե, իր արտաքին տեսքով: Հագուստը, իսկ ավելի կոնկրետ՝ ոճն ու լավ ճաշակը գրավում են կնոջը:
1. Որակյալ կոշիկ

Կոշիկը ոճի կարևոր մաս է, որը շատ բան կարող է պատմել մարդու մասին: Աղջիկները գիտեն, որ այն պետք է լինի որակյալ, խնամված և համապատասխանի հագուստի հետ: Այդ իսկ պատճառով առաջինը հենց դրա վրա են ուշադրություն դարձնում:
2. Շապիկ

«Հենլի» ոճի շապիկները հոլիվուդյան աստղերի և սպորտսմենների նախընտրելի հագուստն է:
3. Ջինսեր և սպիտակ շապիկ

Պարզ, սակայն բավականին սեքսուալ համադրություն:
4. V-ձևով կտրվածք

Նման հագուստ կրող տղաները խնամված տեսք ունեն:
5. Բարակ փողկապ և ծալված թևքեր

Ազատ և գործնական ոճը համադրելի են: Այս ոճն ասում է. «ես զբաղված մարդ եմ, սակայն իմ կյանքում տեղ կգտնվի ոչ միայն աշխատանքի համար»:
6. Կոստյում

Լավ կոստյումը դասական է, և, ինչպես հայտնի է, դասականը հավերժ է:
7. Փոքր աքսեսուարներ

Դրանք լրացնում են ոճն ու ռոմանտիկ տեսք հաղորդում:
8. Գլխարկներ

Առանձնացնում է ամբոխից:
9. Խնամվածք արտաքին տեսք

Հարկ է հիշել, որ հագուստի բոլոր աքսեսուարներն ու մոդայիկ այլ տարրեր նշանակություն չունեն, եթե տղամարդը խնամված չէ:






























