
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախկին վարչապետ, «Ռոսատոմ»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին նշանակել է իր ադմինիստրացիայի ղեկավարի առաջին տեղակալ, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Կրեմլում հայտնել են նաև, որ Պուտինի մեկ այլ հրամանագրով ադմինիստրացիայի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Վյաչեսլավ Վոլոդինը:
«ՌԲԿ»-ի աղբյուրները հայտնում են, որ սա առաջին անակնկալը չէ Կիրիենկոյի կարիերայում: Նա նույնքան անսպասելի նշանակվել էր ՌԴ վարչապետ, ապա նաև «Ռոսատոմ»-ի գործադիր տնօրեն, նշում են ռուսական աղբյուրները: