ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ «ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասել է, որ տրագեդիկ բան չի տեսնում. «Եթե ցանկանան կաշխատեմ, եթե չեն ցանկանա տրագեդիկ բան չկա»: Իսկ ով է փոխարինելու Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանին:
Մեր տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանին կփոխարինի «Զանգեզուրի ՊՄԿ» գործադիր տնօրեն Վահե Հակոբյանը: Ի դեպ, վերջինիս պետք չի շփոթել Մաքսիմ Հակոբյանի որդու՝ մեկ անգամ արդեն Սյունիքի մարզպետ դարձած Վահե Հակոբյանի հետ: Ենթադրվում է, որ Սյունիքի մարզպետի փոփոխության հարցը ներառված կլինի ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Մանրամասները` թերթի վաղվա համարում: