Գագիկ Ծառուկյանը վերադառնո՞ւմ է մեծ քաղաքականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական ու հասարակական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար շրջադարձային է եղել: Բանն այն է, որ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի մի քանի ներկայացուցիչների հանդիպումը:

Տարածված լուրերի համաձայն` բացի հյուրասիրությունից, Ծառուկյանի հետ իր քաղաքական երբեմնի թիմը քննարկել է ԲՀԿ ղեկավարին վերադարձնելու հնարավորությունը: Ու խոսվում է, որ Ծառուկյանի վերադարձն ավելի քան ռեալ է: Պարզապես քննարկվում են դրա առավել էֆեկտիվ տարբերակները:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «դուրս հրավիրեց» քաղաքականությունից, ապա վերջին ամիսներին սկսեց մեդալներ շռայլել նրա համար` ողջունելով Ծառուկյանի ՀԱՕԿ նախագահ եւ գործարար տեսակը:




Լրահոս