
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում մամուլի ասուլիս է հրավիրելու և անդրադառնալու է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու արտաքին քաղաքական խնդիրներին։
Նա կանդրադառնա նաև այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են իր հետագա գործունեությանն ու ծրագրերին։ Հիշեցնենք՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել է «Շրջադարձ»։ Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Կուսակցությունը պետք է գործի ընդդիմադիր դաշտում։ Օհանյանը հենց դրա համար էլ մերժեց ԶՈԻ գլխավոր շտաբի պետի, անվտանգության քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոններից որևէ մեկը զբաղեցնելու առաջարկությունները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։