Նոր կառավարության ծրագրի մշակումը ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մեր տեղեկությունների՝ նոր կառավարության ծրագրի մշակումը ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը։ Սա կլինի Ավանեսյանի հերթական՝ տասնյակ ծրագրերից մեկը, որը նա մշակում է կառավարության համար։

Նախկին կառավարություններից և ոչ մեկը չի կարողացել խուսափել Վահրամ Ավանեսյանին դիմելու անհրաժեշտությունից։ Կարելի է ասել, որ նա խորը մասնագիտացած է կառավարության համար ծրագրեր մշակելու գործում։ Որքան էլ Վահրամ Ավանեսյանը առանձնանա իր ազատական հայացքներով ու տնտեսագիտական խորը ու ժամանակակից գիտելիքներով, նրան կարելի է համարել «երազող»։ Նրա մշակած և ոչ մի ծրագիր մինչ օրս, մեծ հաշվով, չի իրականացել։ Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ նա իր ծրագրերը կազմում է առանց քաղաքական «բաղադրիչները» հաշվի առնելու։ Ավանեսյանի մշակած ծրագրերի տրամաբանության մեջ իշխանությունը պետք է հաղթահարի կոռուպցիան. ստեղծի մրցակցային դաշտ։

Իսկ դա ոչ մի կերպ տեղի չի ունենամ, ու այդ ծրագրերը հաջողությամբ տապալվում են մեկը մյուսի ետևից։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ ծրագիր է նա մշակելու այս անգամ և ինչպես է այն իրականացվելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս