Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը շարունակո՞ւմ է մնալ Միհրան Պողոսյանի ազդեցության գոտին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում վարչական շրջանի կրթօջախների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ: Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը շնորհավորանքի և երախտագիտության խոսքեր էր հղել մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ և մատաղ սերնդի դաստիարակության գործում անմնացորդ նվիրումի, բարեխիղճ և անբասիր աշխատանքի համար հանձնել պատվոգրեր:

14589688_514230975439668_8944542058361596948_o

Հետաքրքիր է, որ միջոցառմանը մասնկացում էր նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Փաստորեն  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, որը համարվում է Միհրան Պողոսյանի ազդեցության գոտին, շարունակում է մնալ Միհրան Պողոսյանի «տիրապետության տակ»:

14500363_514232725439493_8628718231281997275_o

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ներկայացել էր ՀՔԾ եւ ցուցմունք տվել: Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր, համաձայն որոնց` այդ ժամանակ դեռեւս ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում Մ. Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):

14500308_514229518773147_439371425218584028_o

Հիշեցնենք նաև, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է հարցաքննության հրավիրել այդ քրգործի առիթ դարձած փաստաթղթերը հրապարակած միջազգային լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին: Այս քայլով ՀՔԾ-ն փաստացի փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել: Պարզից էլ պարզ է, որ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ՀՔԾ-ին չեն ասի ավելին, քան հրապարակել են: Արդյունքում, ՀՔԾ-ն հնարավորություն կստանա ասելու, որ քրգործի հիմքում դրված փաստաթղթերի արժանահավատությունը հաստատող ապացույցներ չունեն: Մյուս կողմից էլ իրենց տրամադրության տակ ունեն Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք իբր հերքում են Պանամական օֆշորի փաստաթղթերը: Ըստ այդմ, քրգործը կկարճեն, եւ Միհրան Պողոսյանը կլծվի 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու «սուրբ» գործին




Լրահոս