Սերժ Սարգսյանն այսօր ներկա է լինելու կառավարության նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարաության հերթական նիստ է լինելու: Սակայն նշենք, որ այսօրվա նիստը տարբերվելու է նախորդ նիստերից:

Մեր տեղեկություններով` այսօրվա կառավարության նիստին ներկա է լինելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա գալիս է կառավարություն` ներկայացնելու համար կառավարության նոր կազմը:

Հիշեցնենք նաև, որ այսօրվա կառավարության օրակարգում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը հնարավոր է ընդգրկված լինի: Հավելենք, որ սովորաբար այդպիսի հարցերն օրակարգում ավելացվում են նիստից ժամեր առաջ միայն:




Լրահոս