Կարեն Կարապետյանն արձագանքեց Սերժ Սարգսյանին, ինչից հետո նա հեռացավ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանն այսօր եկել էր կառավարության նիստին, ելույթ ունեցավ, որից հետո նրա ելույթին արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա թիմի անունից շնորհակալություն հայտնեց վստայության համար: «Մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու, որ գնում ենք դեպի ժողովրդի սպասումների ու ակնկալիքների ճանապարհով: Մենք հուշելու ենք այն քայլերը, որն ուղղված է մեր քաղաքացու անվտանգ զգալու համար: Մենք ռեգուլյար բացատրելու ենք, ինչի ենք դա անում, ինչ նպատակ ունենք և լսելու ենք նրանց խորհուրդները», – նշեց վարչապետը:

Ապա Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հարցրեց, թե կան արդյոք հարցեր, և ձայն չլսելուց հետո հաջողություն մաղթեց բոլորին և հեռացավ: Նրան կրկին ճանապարհեց Կարեն Կարապետյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս