«Շտապում եք պարոն Լոքյան». Սուրիկ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի Սուրիկ Խաչատրյանն ազատվում է Սյունիքի մարզպետի պաշտոնից: Նա այդ նույն հարցից հետո ներկայացրեց նախագիծ, որով այդ պաշտոնին պետք է նշանակվի Վահե Հակոբյանը:

Սակայն նրան միջամտեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, որ այս որոշումը պետք է ուղարկվի ՀՀ նախագահին և նոր միայն նիստի վերջում խոսվի նոր նշանակման մասին: Ի պատասխան վարչապետը նշեց. «Շտապում եք պարոն Լոքյան»:




Լրահոս