ՀՀԿ-ականների դպրոցում կդասավանդեն նաև ընդդիմադիր գործիչներ. Արմեն Աշոտյանը` «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ընդունելության ու գործունեության մասին:

Նա նշեց, որ դպրոցում կարող են սովորել ինչպես ՀՀԿ-ականներն, այնպես էլ անկուսակցական, կամ այլ կուսակցության հարող մարդիկ:

ՀՀԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ դպրոցում սովորելը կլինի անվճար, դասվանդելը ևս չի վճարվի, իսկ դասախոսական կազմում կլինեն նաև ընդդիմադիր գործիչներ, որոնց անունները նա չնշեց, համարելով, որ դա կարող է ավելորդ խոսակցությունների առիթ դառնալ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս