Քիչ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Արդեն հայտնել էինք, որ այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանն ազատվել էր այդ պաշտոնից:
Վահե Հակոբյանը ներկա էր նիստին և վարչապետը դիմեց նրան. «Հույսեր ենք կապում, որ դուք նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման մեջ»: