
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է ո՛չ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչը, և՛ ոչ էլ կին, ինչպես շատերն էին ակնկալում, գրում է BBC-ն:
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար է դարձել Անտոնիու Գուտերեսը՝ Պորտուգալիայի նախկին վարչապետն ու փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարը:
Գուտերեսը ծնվել է 1949թ. Լիսաբոնում: 1971թ. ավարտել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտի ֆիզիկա և ինժեներական գործ ֆակուլտետը: Իր կարիերան սկսել է ավագ դասախոսի պաշտոնից: 1974թ. նա որոշել է զբաղվել քաղաքականությամբ: 1995թ. դարձել է Պորտուգալիայի վարչապետ:
Ի դեպ, Գուտերեսը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է ընտրվել 2013 թ.-ին և մինչ օրս ակտիվ ներգրավված է հիմնադրամի գործունեության մեջ։ Քաղաքական թիվ մեկ պաշտոնը զբաղեցնելուց հետո էլ նա չի լքի խորհուրդը և կպաշտոնավարի մինչ 2018 թվականը։