
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել մի շարք քաղաքացիներ, նրանց բոլորի պահանջները տարբեր են:
Մարդիկ բաժանվել էին երեք խմբերի և ամեն մեկը ներկայացնում էր պահանջը, «Րեջիոն Էներջի»-ի աշխատակիցներ ցանկանում էր, որպեսզի 2011 թվականից չվճարված իրենց աշխատավարձերեը վերադարձնեն:
«Եվրոֆուտբոլ» բուքմեյկերական գրասենյակի աշխատակիցների բողոքը հարկային նոր օրենսգքրի փոփոխություններին էր ուղղված, այնտեղ էին նաև հաշմանդամ օդաչուների հարազատները, ովքեր պահանջում էին իրենց հասանելիք ամսական գումարները: