«Քրեակատարողական հիմնարկ նրա տեղափոխումն անմարդկային վերաբերմունք է». Սեդրակ Նազարյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնում է, որ որոշում է կայացվել «Սասնա Ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու մասին։

Նման որոշման հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժիշկների եզրակացությունը։
«Սեդրակ Նազարյանի հետ հանդիպումների ընթացքում համոզվել ենք, որ նրա ապաքինվելու, դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից դուրս գրվելու համար հիմքերի առկայության մասին եզրակացությունն առնվազն անհիմն է։

Ակնհայտ է, որ նման ծանր հրազենային վնասված ստացած, վիրահատված, մեկ թոքից զրկված, մինչ օրս բազմաթիվ գանգատներ ունեցող անձը պետք է պահվեր քաղաքացիական բժշկական հաստատությունում, բայց փոխարենը սովորական քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին որոշում է կայացվել։

Ուստի այս պահին այլ քրեակատարողական հիմնարկ նրա տեղափոխումը ոչ այլ ինչ է, քան անմարդկային վերաբերմունք», ընդգծում է փաստաբանը։




Լրահոս