
ՀՀ կառավարության այսօրվա նիստում առաջարկվեց վերակազմակերպել քաղաքաշինության նախարարությունը և ստեղծել Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտե:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում այսօր հարցը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով նշեց, որ զբոսաշրջության քաղաքականությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար առաջարկվում է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծել Զբոսաշրջության պետական կոմիտե:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ երկու հարցերն էլ պետք է լուծվեն հանրապետության նախագահի հրամանագրով և կառավարությունը պարզապես քննարկում և ներկայացնում է նախագահին: