Գողություն կատարելու նպատակով ներխուժել են բնակարան և դաժանորեն սպանել իրենց նկատած տանտիրուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արթուր Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի հետ շահադիտական դրդումներով ապօրինաբար Անյա Մուսայելյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Պարզվում է Արթուր Շահինյանին և վերջինիս հանցակից` քննությամբ չպարզված անձը ներխուժել են Անյա Մուսաելյանի բնակարան, որտեղից հափշտակել են ոսկյա զարդեր: Անյա Մուսաելյանը նրանց նկատելով բղավել է, որից խուճապահար Ա.Շահինյանը և ընկերը նախ դանակով հարվածներ են հասցրել կնոջը, ապա  Ա.Մուսայելյանի մատներից հանելով հափշտակել են նրա ամուսնական ոսկյա մատանին:

Դրանից հետո շարունակել են տան ննջասենյակներում գումար փնտրելը, սակայն ոչինչ չգտնելով Ա.Շահինյանը վերադարձել է միջանցք և տեսել, որ Ա.Մուսայելյանը ողջ է և սողալով մոտենալով տան դեպի բակ տանող դռանը բացել է այն:

Ա.Շահինյանը մոտենալով Ա.Մուսայելյանին, կրկին բռնել է վերջինիս պարանոցը և խեղդելով սպանել նրան:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը, վճռեց Արթուր Մեխակի Շահինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման 18 (տասնութ) տարի ժամկետով:




Լրահոս