
Հանձնաժողովում կային բավարար ուժեր, որ բացի մեր առաջադրչած այս յոթ մարդկանցից, առաջադրվեին ևս յոթը: Եթե մեր հանձնաժողովի անդամները գային, առաջադրեին, միգուցե ընդդիմադիր թևը ևս միանար և առաջադրեր: Այս մասին այսօր ԱԺ-ում նշեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Այստեղ տարբեր խոսքեր հնչեցին, բայց ձեր գործն ավելի բարդ է: Մենք պետք է բոլորս պատվով դուրս գանք: Այն որոշումները, որ պետք է ընդունեք և կյանքի կոչեք, ամենօրյա աշխատանք է», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում