ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը կնշի իր հարազատների և ընկերների շրջապատում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը կնշի իր ծննդյան օրը: Վաղը որևէ միջոցառում չի պլանավորվում անցկացնել: Անկասկած, կլինեն միջազգային զանգեր, շնորհավորանքներ, այդ իսկ պատճառով կլինեն պետության ղեկավարի մոտ որոշակի կառուցողական հարցերի քննարկումներ: Դա մշտապես արվում է, երբեք չեն սահմանափակվում շնորհավորանքներով»,-ասել է Պեսկովը:
Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը կդառնա 64 տարեկան: