
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյուն է հնչել, մեկ մարդ վիրավոր է, փոխանցում է CNN Turk-ը:
Զոհերի մասին տեղեկություններ չկան: Ինչպես նաև հայտնի չէ պայթյունի պատճառը:
Ամիսներ առաջ Աթաթուրքի անվան օդանավակայանում 3 մահապարտ ահաբեկչություն էին կազմակերպել: Առնվազն 41 մարդ էր զոհվել, ևս 230-ը՝ վիրավորվել:
Հարձակման համար պաշտոնական Ստամբուլը մեղադրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: