Armenian text to speach

ՌԴ ԱԳՆ-ն՝ Սիրիայի հայերի տարհանման հարցում Ռուսաստանի օգնության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավանդական բրիֆինգի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում արդյոք կաջակցի Հայաստանին Սիրիայի հայերին հայրենիք տեղափոխելու հարցում, ներկայացրել է գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը.

«Եթե լինի որևէ պաշտոնական տեղեկատվություն, նամակ, դիմում Սիրիայի տարածքում գտնվող էթնիկ հայերին հայրենիք վերադարձնելու մասին, ապա նրանք պետք է համապատասխան կերպով դրա մասին տեղեկացնեն Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, այդ երկրի համապատասխան մարմինները իրենց հերթին պետք է դիմեն այս կամ այն երկրին, որը կարող է նման աջակցություն տրամադրել: Դա սովորական գործընթաց է: Դա այն հարցն է, որը պետք է քննարկվի պրակտիկ հարթության վրա, այլ ոչ թե հանրային ոլորտում: Իսկ դրա լուծման գործընթացը քաջ հայտնի է»:




Լրահոս