«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել: Այդ համագումարի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը էապես փոխվելու է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ծրագրել է ՀՀԿ-ի` «քրեական» դիմանկարն ամբողջությամբ փոխել, որպեսզի կուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր` «ինծիլիգենտ» կերպարով: Մյուս կողմից քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը ծրագրել է ՀՀԿ-ի` «քրեական» դիմանկարիատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր համար հիմնական քվե «ապահովողներին» հետին պլան տեղափոխելով եւ նրանց այդպիսով նեղացնելով՝ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է:
Սակայն Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի է, այսպես կոչված, փոխարինող անձնակազմ է պատրաստում: Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի հատկապես երիտթեւում համոզված են, որ «նոր ճյուղը», որի վրա «նստած» կլինի իշխանությունը, վաղուց աճել է, եւ ժամանակն է «կտելու հին ճյուղերը»»:
Ավելի մանրամասն ՝թերթի այսօրվա համարում: