«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեւանի այլեւս նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ-ն։ Նա մերձավորներին ասել է, որ մնալու է ու վեր հանի «արդարությունը», թե ինչպես իր գլխին սարքեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Թեեւ խիստ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից եւ աջուձախ հայտարարում է ՀՀԿ-ի ընտրազեղծարարությունների մասին, որ Սեւանում «դափոնով» լցոնում է արվել, եւ, որպես ապացույց, վկայակոչում է ընտրողների մասնակցության անհավանական բարձր ցուցանիշը։
Ուդոն 3 հազար ձայն էր ստացել ու պարտվել «Սեւան» ազգային պարկի փոխտնօրեն, անկուսակցական, ՀՀԿ-ի հովանավորյալ Սարգիս Մուրադյանին, իսկ պաշտոնական տվյալներով՝ Սեւանում ընտրություններին մասնակցել է մոտ 12 հազար քաղաքացի՝ 19 հազար ընտրողների ընդհանուր թվից, ընտրողների 61.30 տոկոսը։ Սա այն դեպքում, երբ ավելի քաղաքականացված Գյումրիում մասնակցել է 36.59, Վանաձորում` 42.66 %»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: