«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` դատական համակարգում հերթական սկանդալն է հասունանում: Բանն այն է, որ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում «վերեւի» «կոնտրոլի» տակ գտնվող գործերի «ցուցակներ» են միշտ եղել։ Այն գործերը, որոնք հայտնվում են նշված «ցուցակում», դատավորներն առանց ցուցումի չեն լուծում։ Դրանցով փող աշխատելը բացառվում է։ Բաղրամյան 26-ում, սակայն, բացահայտել են, որ նշված «ցուցակի» մեջ մտցվել են մի շարք «լեւի» գործեր:
Մեր տեղեկություններով` անցած շաբաթ Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ, այնպես որ՝ Բաղրամյան 26-ից դուրս գալիս նա ընկճված է եղել: «Սիրտ չուներ բառ փոխանակելու, շատ անտրամադիր էր։ Թե ինչ է եղել, չգիտենք, բայց երեւի լավ չի եղել»,-ասաց մեր աղբյուրը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: