Վերջին տվյալների համաձայն՝ Հայիթիում «Մեթյու» ավերիչ փոթորկի զոհ է դարձել մոտ 300 մարդ, փոխանցում է BBC-ն:
Տուժածների թիվը շարունակում է աճել, միևնույն ժամանակ իշխանությունները փորձում են վերականգնել տուժածների հետ կապը:
Փոթորկի վտանգի մակարդակը հասել է 4-րդ աստիճանի՝ հնարավոր 5-ից: Այն շարժվել է դեպի Ֆլորիդա նահանգ:
Ֆլորիդայում միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայիթիում մոտ 350 հազար մարդ օգնության կարիք ունի:
Լուսանկարները՝ Reuters-ի: