Բուդապեշտում քննարկվել է ԵՄ հետ ԼՂՀ համագործակցության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացված «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրի ընթացքում քննարկվել է ԵՄ հետ ԼՂՀ համագործակցության հարցը

Հոկտեմբերի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Ինչպես է գործում Եվրոպան» խորագրով դասընթացների առաջին փուլը, որին մասնակցել են 15 երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Մոլդովայից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Վարդուհի Սարգսյանը և Զավեն Խուկեյանը:

Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են ԵՄ կառավարման մարմինների կառուցվածքին, դրանց աշխատանքներին, քննարկվել են ԵՄ մարտահրավերները և դրանց լուծման տարբերակները, ԵՄ և Արևելյան գործընկերության հարաբերությունները: Հաջորդիվ քննարկումներ են եղել Եվրամիության հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համագործակցության, ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ԵՄ մասնակցության վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Ուկրաինայի ներկա իրավիճակին, Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների ապագա հեռանկարներին:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելություն են ունեցել Հունգարիայի խորհրդարան և Արտաքին գործերի և առևտրի կոմիտե:

Հավելենք, որ ծրագիրը նախատեսում է ևս մեկ փուլի անցկացում Բրյուսելում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս