ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի՝ աշխատանքից ազատման մասին հրամանգիրը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ Մարկինը սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել:
Նա ղեկավարում էր ՌԴ ՔԿ հասարակայնության և զանգվածային լրատվամիջոցների հետ կապերի վարչությունը 2011թ. հունիսի 20-ից: