Տավուշում մահացած զինծառայողի գործում կան մեղավորներ, ովքեր մինչ օրս հայտնաբերված չեն. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված` ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստացած շարքային Արսեն Մխիթարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ Արսենը որևէ պատճառ չուներ ինքնասպանության դիմելու:

Նրա խոսքով՝ Արսենը, ով բժշկական համալսարանի ուսանող էր, մեկ տարվա ծառայության ընթացքում բնութագրվել է որպես զուսպ զինվոր:  «Մենք եղել ենք այն զորամասում, որտեղ ծառայել է Արսենը: Զրուցել ենք զինծառայողների հետ և պարզել, որ տվյալ զորամասում իրավիճակը լարված է եղել: Համակողմանի վերլուծությամբ հանգել ենք նրան, որ Արսեն Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, որոնք մինչ օրս հայտնաբերված չեն»,- նշեց Նորիկյանը:

Վերջինս հավելեց, որ իրենք ամբողջական պատկերը ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին: «Դեպքից անցել է 3 ամիս, սակայն նախաքննական մարմինը ցույց չի տվել այնպիսի վարքագիծ, որ տուժող կողմը վստահի, որ անկողմնակալ քննություն է ընթանում»,- ասաց նա:




Լրահոս