
Ինչպես հայտնել ենք` այսօր ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը տեղեկացրեց, որ սահմանին վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց և այս պահին նրան վիրահատում են:
«Զինվորի հետագա առողջական վիճակի մասին ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա: