Սուրիկ Խաչատրյանի հեռացումով փորձում են ռեժիմի համար ավելի մարդկային դեմք ստեղծել. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը որևէ հեռանկար ու տեսլական չի տալիս:  Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Եթե կառավարությունը ստանձնում է, պետք է ասի՝ ինչ է պատրաստվում անել, ինչ վիճակի հասցնել սոցիալ-տնտեսական վիճակը իրենց կառավարման ընթացքում, բայց ասում է՝ ոչ, չեմ բարձրացնում: Միակ բանը, որ այսօր հասանելի է, այն է, որ թոշակները առայժմ չեն բարձրանա: Սա պատասխանատվությունից խուսափելու հարց է»,-կարծիք հայտնեց նա:

Հարցին`ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, թե այս կառավարությանը հաջողվելու է անել այն, ինչ մյուսներին չի հաջողվել, Զուրաբյանը նշեց, որ հայտարարությունը հիմնավոր չէ: «Միգուցե այն է, որ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն փորձի մեղմել սոցիալական դժգոհությունը և լարվածությունը: Կառավարությունից հեռացվել են օլիգարխիկ համարում ունեցող անձինք, գոնե Սուրիկ Խաչատրյանին, և դրանով ուզեցին ռեժիմի համար ավելի մարդկային դեմք ստեղծել, ավելի լուրջ քայլեր մենք չենք տեսնում»,-հավելեց նա:

 




Լրահոս