Վերջին շրջանում հակառակորդի կողմից շփման գծում լարվածությունն աճել է: Անցած օրերի ընթացքում հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, հայկական կողմին է մեղադրել նոր զինատեսակներ կիրառելու մեջ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ` հասկանալու հնարավո՞ր է այս լարվածությունը հակառակորդի կողմից փորձ է հայկական կողմին սադրանքի դրդելու և Անկախության տոնին ցուցադրված զենքերի իսկությունը պարզելու համար. «Զենքերի ցուցադրությունից հետո բացահայտ անհանգստություն կա հակառակորդի կողմում և փորձում են ներքին դաշտում դրա դիմաց տեղեկատվական ֆոնի հաշվին սեփական ժողովրդին հանգստացնել»-նշեց փորձագետը:
Ըստ փորձագետի` սահմանային լարվածության կոնկրետ պատճառը դժվար է ասել. «Ադրբեջանը միայն տեղեկատվական դաշտում չէ, որ խաղում է, նա նաև իր դիվանագիտական ուժերն է ներդնում այստեղ:Վերջին ամիսներին, փաստացի, գտնվում ենք այնպիսի վիճակում, երբ մեր բոլոր բանակցային պրոցեսները մի կողմ են դրվել և ենթադրում եմ, որ այս ձևով ադրբեջանական կողմը փորձում է ճնշում գործադրել միջնորդների վրա»:
Անդրադառնալով հայկական կողմի գործողություններին փորձագետը նշեց, որ հայկական կողմը խեղճացած չէ և հարկ եղած դեպքում էլ ադրբեջանական կողմին անհրաժեշտ պատասխան տալիս է. «Ադրբեջանական կողմը երեկ զոհ էր ունեցել, նրանք բավականին դժվար են սեփական զոհերի մասին խոսում, չեմ կարծում, որ հայկական կողմը չի արձագանքի նրանց ագրեսիային»: