
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով աշխատանքից ազատվել է Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, փոխանցում է Kp.ru-ն:
«Նատալյա Վլադիմիրովնա Պոկլոնսկայային ազատել Ղրիմի դատախազի զբաղեցրած պաշտոնից»,-ասվում է Պուտինի հրամանագրում:
Ղրիմի նախկին դատախազն ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է աշխատել ԱՊՀ հարցերով կոմիտեում, որտեղ նա կարող է կիրառել դատախազությունում աշխատանքի ընթացքում ձեռք բերված ունակությունները: