
«Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը դեռ լիովին չի վերականգնվել վնասվածքից, սակայն վերսկսել մարզումներն ամերիկյան ակումբի կազմում:
Հայաստանի ազգային հավաքականում տեղը կորցրած 29-ամյա Մովսիսյանը վերջին շրջանում չէր խաղում կրնկի վնասվածքի պատճառով, բայց որոշել է թիմին օգնելու համար մարզվել:
«Ցավոտ է լինելու, սակայն եկել է դիմանալու ժամանակը: Չէի ասի, որ շատ լավ եմ զգում: Որոշ ժամանակ չէի խաղում, այդ պատճառով ֆիզիկական վիճակս խնդիր է: Ցանկանում եմ անել ինձանից կախված ամեն բան, որպեսզի օգնեմ թիմին»,- նշել է նա: