Ոչ մեկը` ոչ մեկի մեջ չի մտնելու. Հրանտ Բագրատյանը` «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում ընդգրկվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Խաչատուր Քոքոբելյանը որոշել են միասին գնալ ընտրությունների (Բագրատյանն «Ազատ դեմոկրատների» ցուցակում է ընդգրկվելու):

Այս առնչությամբ ArmLur.am-ն զրուցեց Հրանտ Բագրատյանի հետ: Վերջինս նշեց, որ խոսքը միայն միասնական աշխատանքի մասին է, և այժմ քննարկվում է առաջիկայում ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ միասնական գործունեություն ծավալելու հարցը:

«Խոսքը համատեղ գործելու մասին է, ոչ մեկը` ոչ մեկի մեջ չի մտնելու, նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:

 




Լրահոս