
Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ համացանցի պաշտոնական էջից:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: