
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը պլանավորում է «Մարտական եղբայրություն» վարժանքներ անցկացնել Հայաստանում, Ռուսաստանում և Ղազախստանում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ Միասնական շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Այս տարի ՀԱՊԿ 4 վարժանքներ են անցկացվել տարբեր պետություններում տարբեր ժամանակահատվածներում: Հաջորդ տարի մենք պլանավորում ենք միավորել մանևրները: Դեռևս առաջարկված է «Մարտական եղբայրություն» անվանումը»,-ասել է Սիդորովը:
Նրա խոսքով՝ վարժանքները կանցկացվեն 2017թ. հոկտեմբերին:
«Մենք առանձին չենք անցկացնի ապրիլին, օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին, ինչպես այս տարի, այլ 2017թ. հոկտեմբերին սեղմ ժամկետներում 3 պետությունների տարածքում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Ղազախստանում»,-նշել է Սիդորովը: