
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV» -ի քաղաքացիական հայցը:
Հայցվորները պահանջ են ներկայացրել՝ հեռուստաընկերությունից պահանջել հերքել Սէֆիլյանի վերաբերյալ տարածված կեղծ տեղեկությունները, ինչպես նաև իրենից հրապարակային ներողություն խնդրել:
Դատական նիստին ներկա չէր Ժիրայր Սէֆիլյանը, փաստաբանը նման միջնորդություն չներկայացրեց: Դատարանը ծանոթացավ ներկայացված նյութերին և որոշեց, որ այսօրվա նիստը սահմանափակվի այդքանով:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հեռուստաընկերությունը «Սուր անկյուն» հաղորդաշարի հունիսի 19-ի թողարկման անոնսում ներկայացրել էր Ժիրայր Սեֆիլյանի մասին տեղեկություններ, որոնք Սէֆիլյանի աջակիցների պնդմամբ զրպարտություն են: Նշենք, որ տեսանյութը հետագայում հանվել է եթերից: